ARMENIAN ATTORNEY
ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ
Եթե Դուք կամ Ձեր հարազատը դժբախտ պատահարի արդյունքում ենթարկվել եք անձնական վնասվածքների կամ մահվան, ապա կարող եք Ձեր գործը վստահել մեր գրասենյակին: Եզնիկ Գազանճեանի փաստաբանական գրասենյակը կցուցաբերի լիարժեք, անհատական, նվիրված վերաբերմունք Ձեր գործի ողջ ընթացքում: Մենք գիտակցում ենք, թե որքան դժվար և սթրեսային կարող է լինել լուրջ ֆիզիկական կամ ֆինանսական վնասներ կրելը մեկ այլ անձի կատարած գործողությունների հետևանքով: Մեր նվիրվածության վառ ապացույցն է մեր իսկ հաճախորդների հաջողությունը, և յուրաքանչյուր գործի հանդեպ ունեցած մեր առանձնահատուկ խնամքն ու մտահոգությունը, որը կարող եք ակնկալել, երբ դժվար կացության մեջ եք:
1997 թվականից սկսած Եզնիկ Գազանճեանի գրասենյակը քրտնաջան և անմնացորդ կերպով վարել է անձնական վնասվածքի դեպքեր Լոս Անջելեսի մեծ մասի տարածքում, այդ թվում նաև Գլենդելում և Բրբանկում: Ողջ Կալիֆորնիայի տարածքում եթե Դուք վնասվածք եք ստացել մեքենայի կամ բեռնատար մեքենայի ավտովթարի հետևանքով և զոհ եք դարձել հակաօրինական գործողությունների կամ ցանկացած այլ պատահարի և կամ հարցեր ունեք Ձեր իրավունքների վերաբերյալ` կապված խարդախության հետ, զանգահարեք մեր գրասենյակ նախնական անվճար խորհրդակցության համար:
Արդարդատություն տուժած կողմի համար
Մեր երկար տարիների փորձառության ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ անձնական վնասվածքի վարման քործընթացի ամենակարևոր փաստը ճիշտ պատրաստվածությունն է: Մեր գործերի մեծ մասը լուծում են ստանում նախքան դատական գործընթացը, սակայն միայն այն դեպքում, երբ գործը նախապատրաստվում է դատաքննության` լավագույն դրամական փոխհատուցում ձեռք բերելու նպատակով: Մենք աշխատում ենք յուրաքանչյուր գործի համար առաջին իսկ օրվանից`վստահ լինելով, որ պետք է գնանք մինչև դատավարություն: Դա էլ հենց հանդիսանում է մեր հաջողության գրավականը:
Մենք հանձն ենք առնում պայքարել Ձեր անձնական շահերի համար: Կանենք հնարավոր ամեն ինչ ` նպաստելու Ձեր առողջության վերականգնմանը և ամենից առաջ ապահովելու Ձեր բարեկեցությունը: Մենք հասկանում ենք, որ փաստաբանի ընտրության հարցը բարդ և անձնական բնույթ է կրում: Մեր հաճախորդներից շատերն ասում են, որ նրանք երբեք չեն մտածել հայց ներկայացնել, սակայն անարդար է, որ Դուք և Ձեր ընտանիքը ստիպված լինեք տառապել ուրիշի
անփութության պատճառով: Անձնական վնասվածքի հաջող հայտի դեպքում արդարությունը վերականգնվում է ի շնորհիվ կրած վնասի փոխհատուցման:
Այսօր ստացեք անվճար խորհրդատվություն
Եզնիկ Գազանճեանի գրասենյակը Ձեզ առաջարկում է նախնական անվճար խորհրդակցություն `առանց որևէ ակնկալիքի: Եթե Դուք ունեք հարցեր Ձեր գործի վերաբերյալ, մենք մեծ հաճույքով ժամանակ կտրամադրենք, որպեսզի Ձեզ հետ քննարկենք Ձեր իրավիճակը: Մենք միշտ պատրաստ ենք օգնել և Ձեզ խրախուսում ենք, որպեսզի մեր գրասենյակը համարեք անձնական վնասվածքների օրինական տեղեկատվության աղբյուր: Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել փաստաբանական գրասենյակ` հնարավորինս շուտ անվճար խորհրդատվություն ստանալու համար: Մենք սպասում ենք Ձեր հեռախոսազանգին: